Առողջապահություն 4.2011
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»:
ՀԻՊՈԿՐԱՏ
Հայաստանի Հանրապետությունում առողջապահության բնագավառի ներկայիս կարևոր հիմնախնդիրներից է բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրման, պահպանման և փոխանցման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման, ինչպես նաև բժշկական գաղտնիքի պահպանմանն ուղղված համապատասխան մեխանիզմների մշակման հիմնախնդիրը:
Այս առումով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն իրավական զարգացած համակարգ ունեցող այլ երկրների, ինչպիսիք են Անգլիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լատվիան և այլն, այս խնդրի կարգավորմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս խնդիրն իրականում ունի հիմնարար նշանակություն, քանի որ առողջապահության բնագավառում համապատասխան ծառայությունների մատուցման որակական և քանակական բնութագրիչների, պացիենտ-բժիշկ հարաբերություններում առավել սերտ համագործակցության ապահովման տեսանկյունից այն ունի եթե ոչ որոշիչ, ապա հիմնարար նշանակություն:
Հետաքրքիր է նաև այն իրողությունը, որ բժշկական գաղտնիք պետք է համարել ոչ միայն հիվանդի բուժման, հետազոտման և ախտորոշման արդյունքում ստացված տվյալները, այլև անձի անգամ բժշկական օգնության դիմելու փաստը:
Եթե մեր երկրում ձևավորվեն պատշաճ մեխանիզմներ հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման ուղղությամբ և այցելուն լիարժեքորեն համոզված լինի, որ իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են և, հետևաբար, ենթակա են իրավական պաշտպանության, մենք կունենանք բժշկական ծառայությունների մատուցման առավել պատշաճ որակ, առավել սերտ համագործակցություն և, ինչու չէ, մատուցվող բժշկական ծառայությունների առավել մեծ ծավալ, ինչում էլ շահագրգռված պետք է լինեն ոչ միայն բժիշկները, այլև առողջապահության բնագավառի իրավասու մարմինները:
Մեր հանրապետությունում մինչ օրս բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների իրավական կարգավորմանն ուղղված առանձին ներպետական իրավական ակտ չի ընդունվել: Այս հարցում կարևորվում է 1996 թ. ընդունված«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման մասին ստացված տվյալների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:
Հիվանդի այս իրավունքին համապատասխանում է բժշկի պարտականությունը` ապահովել այդ տեղեկությունների գաղտնիությունը, ինչն էլ ամրագրում է ստացել վերը նշված օրենքի 19-րդ հոդվածում: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվում է բժշկական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն` ընդհուպ մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում: Այսինքն, օրենսդիրն իր հերթին մեծ կարևորություն է հատկացրել բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանմանը, որի պատճառով էլ սահմանել է ոչ թե կարգապահական կամ վարչական, այլ քրեական պատասխանատվություն` դրա առավել խիստ տեսակը:
Բժշկական հաստատություններն իրենց հերթին պարտավոր են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն բժշկական գաղտնիքի պահպանությունը:
Այս ամենը հաշվի առնելով` ներկայումս այդ ուղղությամբ կատարվում են դրական քայլեր ՀՀ առողջապահության նախարարության և համապատասխան հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակներում: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրմանը, պահպանմանն ուղղված նախագծերի մշակման և հասարակական համապատասխան լսումների և քննարկումների շնորհիվ այդ ոլորտում շահագրգիռ մարմինների և հասարակությանը հետաքրքրող հարցերի պարզաբանման ուղղությամբ:
Իհարկե, այս ամենը հաշվի առնելով հանդերձ` չպետք է մոռանալ այն կարևոր իրողությունը, որ անգամ կատարյալ օրենքների առկայությունը չի կարող երաշխիք լինել ցանկալի արդյունքի հասնելու համար: Դրան կարելի է հասնել համապատասխան օրենսդրական դաշտի, օրենքների կենսագործմանն ուղղված մեխանիզմների և ձևավորված հասարակական իրավագիտակցության առկայության պարագայում:
Կարդացեք նաև
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն